Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այս մասին հաղորդում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարելու վճարումները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վճարովի կայանատեղերի և արագաչափերի դեմ բողոքի ակցիա էր անցկացրել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը։