հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԵՊՀ ռեկտորի սկանդալային օգնականին «տղայականով պատժել են» ու ազատել աշխատանքից․ «Հրապարակ»

ԵՊՀ ռեկտորի սկանդալային օգնականին «տղայականով պատժել են» ու ազատել աշխատանքից․ «Հրապարակ»

Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ԵՊՀ ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար», ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Գևորգ Մելքոնյանն ուսանողների ակցիաների դեմ հակաակցիաներ էր կազմակերպում՝ դասադուլավորների դեմ հանելով, ինչպես ինքն էր ասել, «ախլքալաքցիների զորքը»։

Ըստ «Հրապարակի» աղբյուրի՝ Մելքոնյանը բուհում սովորող ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» և ռեկտորին սպառնացել են՝ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն:

Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից, և որևէ մեկը ՀՀԿ-ից չի կանխել դա, նշում է թերթը։

2013 թվականին ուսանողները ստորագրահավաք էին անում՝ պահանջելով աշխատանքից ազատել Մելքոնյանին ուղանողների ակցիաները խոչընդոտելու, անվայել արտահայտության համար, սակայն նա պահպանեց իր պաշտոնը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում