ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ նախարարն իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում: Հարությունյանն իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են աշխատանքի ժամերին՝ ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան՝ ոչինչ, չի բարկանալու դրա համար:
«Ժողովուրդ»-ը փորձել է հարցի առնչությամբ զրուցել ներկայիս մարզպետիի հետ, սակայն Հարությունյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում