«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանը երեկ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրեն բուժզննման տանել։
Այսօր Epress.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանն ասել է, որ Այվազյանին արդեն բուժզննման են ենթարկել, իսկ մինչ այդ նա արդեն դուրս էր եկել հացադուլից։