«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ առավոտվանից հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտված 29 մարդ դադարեցրել է հացադուլը: Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով։
Նշենք, որ ցմահ ազատազրկվածները պահանջում են հնարավարորություն ընձեռել իրենց գործերը վերանայելու, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման հնարավարություն ստանալու համար։
Այսօր տարածած հաղորդագրության մեջ Արդարադատության նախարարույթունը նշում է, որ «հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են, սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»:
Վերջին տարիներին, սակայն, ցմահ ազատազրկվածների խնդիրը բարձրացվել է բազմաթիվ անգամ, սակայն դրա լուծման ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվել։
Ցմահ դատապարտվածների աջակցության քաղաքացիական նախաձեռնությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում ցմահ դատապարտվածների ցանկը միատարր չէ, կան տարբերություններ` հանցանքի իրականացման ժամանակ հանցագործի տարիքի, նախկինում դատվածություն ունենալու և այլ մանրամասների հետ կապված, այդ հանգամանքները հաշվի չեն առնվում, դրանց հետ կապված օրենսդրական տարբերությունները չկան։
Մասնավորապես, 2012 թվականի դրությամբ 104 ցմահ դատապարտյալններից 41-ը դատապարվել է մեկ անձի սպանության մեղադրանքով, որոնցից 26-ը` առաջին դատվածությամբ, 26-ից 2-ը` պատժից կրել են արդեն 15 տարի: 100 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մեղադրանքով` 18-20 տարեկանում: 100-ից 59-ը դատապարտվել են երկու և ավելի անձանց սպանության համար։ Այս ամենը Արդարադատության մարմինները հաշվի չեն առնում՝ հնարավորություն չտալով վերանայել ցմահ դտապարտյալների գործերը։