Home / Հայաստան / Երևանի ծայրամասերը օրը մի քանի ժամով հոսանքազրկում են․ «Հրապարակ»

Երևանի ծայրամասերը օրը մի քանի ժամով հոսանքազրկում են․ «Հրապարակ»

10 օր անընդմեջ, օրը 4-10 ժամ անջատվում են Երևանի ծայրամասերի` հատկապես Չորրորդ և Երրորդ գյուղերի, Հաղթանակ թաղամասի լույսերը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Էլցանցերի պատասխանատուները դժգոհ բնակիչներին առաջարկում են «գնալ, Կենտրոնում ապրել», որովհետև «մութ ու ցուրտ տարիներն» «այս կողմերում» դեռ շատ երկար են շարունակվելու, որովհետև «քաղաքում» գծերը գետնի տակով են անցնում, իսկ ծայրամասերում՝ օդով, ու հենց քամի է բարձրանում, բնակիչներն օրերով զրկվում են հոսանքից:

Եվ, այնուհանդերձ, վերջին ամիսներին վիճակը նախորդ տարիների հետ համեմատած կատաստրոֆիկ է դարձել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում