Home / Հայաստան / Հայաստանի որոշ վայրերում այսօր կարկուտ են կանխատեսում

Հայաստանի որոշ վայրերում այսօր կարկուտ են կանխատեսում

Այսօր՝ հուլիսի 9-ին, հյուսիսային շրջաններում գիշերվա երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Հուլիսի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հուլիսի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ օդերևութաբանների՝ գալիք օրերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը հասնելու +35-ի։