Հուլիսի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20 ամյա Մովսես Գասպարյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չեն: