Համաձայն Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների, Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս տեղեկատվությունը 15։30-ին հրապարակվել է ՀՀ արտգործնախարարության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում։
Նշենք, որ այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում գնացքներից մեկը կտրուկ արգելակել է և դուրս է եկել ուղուց։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, արդեն իսկ հայտնի է, որ զոհվել է 16 մարդ, ավելի քան 100 քաղաքացիներ հոսպիտալացվել են, նրանցից մեկ երրորդի վիճակը ծանր է գնահատվում։
Լուսանկարը՝ itar-tass.com