Home / Հայաստան / Հեղուկ հերոինի խոշոր խմբաքանակը Վրաստան է տեղափոխվել Հայաստանի տարածքով

Հեղուկ հերոինի խոշոր խմբաքանակը Վրաստան է տեղափոխվել Հայաստանի տարածքով

Օրերս վրացական մաքսային մարմինների կողմից առգրավված հեղուկ հերոինի խոշոր խմբաքանակը Վրաստանում հայտնվել է Հայաստանի տարածքով, այլ ոչ՝ Ադրբեջանի, ինչպես հաղորդվում էր նախկինում։ Այն պետք է տեղափոխվեր Թուրքիա։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի Հարկային ծառայության կայքում, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել էր Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա ուղևորվող բեռնատարից հուլիսի 11-ին 30 կգ-անոց 93 տակառ հերոինի առգրավման մասին․ բերման էր ենթարկվել Վրաստանի երկու քաղաքացի։ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, սակայն, Վրաստանի ՆԳՆ տեղեկությունը չէր հաստատել։

Ըստ նախաքննության՝ առգրավված թմրանյութը պարունակում է 80% մաքուր հերոին, որի շուկայական արժեքը գնահատվում է հարյուր միլիոննների հասնող դոլարներ։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Հայաստանի տարածքով Վրաստան ուղևորվող բեռնատարի թաքստոցում հայտնաբերվել էր 927 կիլոգրամ հերոին: