ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ 57 համարի երթուղու «գծում» շահաբաժին ունի: 57 համարի «գիծը» սպասարկում է «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն։
«Այո, ես այդտեղ («Արդինի ստուդիա» ՍՊԸ) շահաբաժին ունեմ: Ստուդիան ունի կրթամշակութային դեր, բայց նաև կատարում է ուղեվորափոխադրումներ, ու դրանից շահույթի մեծ մասը ուղղված է մշակութային ոլորտին»,- թերթի փոխանցմամբ ասել է նա:
Թղթակցի հարցին, թե քանի՞ տոկոս շահաբաժին ունի, Արման Սահակյանը չի պատասխանել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում