հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀ դեսպանությունը Վրաստանին բողոքի նոտա է հղել՝ թբիլիսյան միջադեպի կապակցությամբ

ՀՀ դեսպանությունը Վրաստանին բողոքի նոտա է հղել՝ թբիլիսյան միջադեպի կապակցությամբ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Վրաստանի ԱԳՆ-ին՝ Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Georgia Online-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը։

«Իրականում, մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, վեճը ինչից է սկսել, ներկա պահին, սակայն, չենք կարող խոսել տեղի ունեցածի կանխամտածված լինելու մասին։ Խուլիգանության մասին ևս ոչինչ չենք կարող ասել, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները։ Մենք պատրաստել ենք փաստաթուղթ, որպեսզի պարզենք՝ այս խառնաշփոթը ինչից է սկսել»,- ասել է Վարդանյանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածը քննում է Վրաստանի ՔՕ 125 հոդվածով՝ ծեծ, մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պահանջում է, որպեսզի գործը քննվի որպես կրոնական և ազգային ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննություն է տարվում «ծեծ» հոդվածով, սակայն հետաքննության ընթացքում հոդվածը կարող է վերաորակավորվել։

«Այս փուլում կատարվում է նախաքննություն, եթե նման մեղք բացահայտվի, գործն անշուշտ կվերաորոկավորվի։ Ներկա պահին ասում ենք, որ ազգային դրդապատճառներով հանցագործություն տեղի չի ունեցել։ Պատճառը ոչ թե ազգային դիմակայությունն էր, այլ՝ ավտոմեքենայի կայանման վայրը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։