ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը միշտ էլ խնդիրներ է ունեցել խմբակցության ներսում, գրում է «168 ժամ» պարբերականը:
Նա տարբեր առիթներով բողոքել է, որ իրեն մերժում են ներգրավել խորհրդարանական պատվիրակությունների կազմում, այն դեպքում, երբ խորհրդարանական այլ կանայք գրեթե ամեն ամիս գործուղումների են մեկնում: Թերթի հավաստմամբ՝ հիմա Շուշան Պետրոսյանը շատ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան առաջարկում են կամ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կամ հրաժարվել պատգամավորական մանդատից:
Հունիսի 21-ին Պետրոսյանը բոյկոտել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը, այն դեպքում, երբ այդ օրենքն ընդունվել է սահմանային քվորումի պայմաններում:
«ՀՀԿ խմբակցությունում կարծում են, որ եթե մինչև այժմ իրենք կարող էին աչք փակել Պետրոսյանի կամքի ազատ դրսևորումների նկատմամբ, ապա այժմ նման շքեղությունն ուղղակի անթույլատրելի է: Այնպես որ, եթե Շուշան Պետրոսյանն ուզում է դեմ չգնալ իր համոզմունքներին, ապա մինչև սեպտեմբերի սկիզբը պետք է հայտարարի մանդատից հրաժարվելու մասին», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում