Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու նիստերը չեն կայանում, քանի որ ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են դրանք, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Արդյունքում՝ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:
«Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը: Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք, աշխատեք, ինչ-որ առաջարկում ենք, դրեք, քննարկեք և այլն: Չեկան ու վերջ: Իրենց նպատակն էր՝ մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»,- թերթի հետ զրույցում ասել է Քասախի գյուղապետ ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը:
Կառավարությունն իր առաջիկա նիստում պետք է հաստատի գյուղում ավագանու ընտրություններ կազմակերպելու համար 431 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում