Թուրքիայի վաչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է երեկ՝ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում՝ դառնալով երկրի 12-րդ նախագահը։ Պաշտոնական տեղեկատվուրթյան համաձայն, նա հավաքել է ձայների 51,8 տոկոսն ու հաղթանակ գրանցել ընտրությունների առաջին փուլում։
Էրդողանի հակառակորդները՝ ընդդիմադիր «Ժողովրդական հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը հավաքել են ձայների 38,8 և 9,1 տոկոսը՝ համապատասխանաբար։
Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահին խորհրդարանի փոխարեն ընտրել են երկրի քաղաքացիները՝ 5 տարի ժամկետով։