Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նատալի Ֆարմ» ընկերությանը տրամադրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Նշենք, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։