հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թբիլիսիում հայ հոգևորականներին ծեծի ենթարկողների մեջ հայեր են եղել․ «Ժողովուրդ»

Թբիլիսիում հայ հոգևորականներին ծեծի ենթարկողների մեջ հայեր են եղել․ «Ժողովուրդ»

Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հայ հոգևորականներին ծեծի ենթարկողների մեջ հայեր են եղել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

«Եթե չեմ սխալվում՝ երկու-երեք հոգի են եղել: Այս բացահայտումից հետո քննության ընթացքում պարզել են, որ կատարվածը էթնիկ հողի վրա առաջացած կոնֆլիկտ չի եղել: Գոնե ծեծողների կողմի հայերը թույլ չտային եկեղեցու սպասավորներին ծեծել: Չգիտեմ՝ ինչ ասեմ», – նշել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ հոգևորականների վրա հարձակումը դրդված է եղել ազգային և կրոնական ատելությամբ, մինչդեռ Վրաստանի Ներքին գործերի նախարարության համոզմամբ՝ միջադեպը ազգային դրդապատճառ չի ունեցել։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարածած հաղորդագրության մեջ «իր խորը մտահոգությունն է» հայտնել կատարվածի առնչությամբ և դատապարտել «ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող գործողությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ newsgeorgia.ru