Այսօր, 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Զոհեր և ավերածություններ չկան:
Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտը նույնպես հաղորդել է, որ Վրաստանի տարածքում զոհեր և ավերածություններ չկան: