Home / Հայաստան / Տնտեսական աճի հնարավոր նվազումը ԿԲ-ն պայմանավորել է Ռուսաստանում տիրող իրավիճակով․ «ՀԺ»

Տնտեսական աճի հնարավոր նվազումը ԿԲ-ն պայմանավորել է Ռուսաստանում տիրող իրավիճակով․ «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկն անցած շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ըստ այդ կանխատեսման՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով:

Թերթը նշում է, որ 2014-ի պետական բյուջեի հիմքում դրված է տնտեսական 5.2 տոկոս աճի կանխատեսում: ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրի համաձայն, տնտեսական աճը պետք է լիներ 5 տոկոսի միջակայքում: Իսկ նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերում 2014 թվականի համար կանխատեսվում էր 5-ից 7 տոկոս տնտեսական աճ:

Այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը ԿԲ-ն պայմանավորել է «Հայաստանի աոևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ»: «ՀԺ»-ն ընդգծում է, որ ԿԲ-ն նաև կանխատեսել է ՌԴ-ից դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների աճի տեմպի էական նվազում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում