Երեկ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում ականի պայթյունի հետևանքով զինծայառող է վիրավորվել։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս փոխանցել է, որ վիրավորված զինծառայողը 47-ամյա Վարդան Ավագյանն է։ Ավագյանը տեղափոխվել է Բերդի հոսպիտալ, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն ծանր է։
Չի բացառվում՝ զինծայառողի կյանքը փրկելու համար հեռացվի նրա ոտնաթաթը։
Հիշեցնենք, որ ականի պայթյունի դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 29-ին։ Դրա հետևանքով վիրավորվել էր չորս զինծառայող, նրանք ևս հոսպիտալացվել էին։