Սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զոհվածը 22 տարեկան էր, զորակոչվել էր 2013 թվականին Երևանի Մաշտոցի զինկոմիսարիատից։
Այլ մանրամասներ ՊՆ-ն առայժմ չի հայտնում։ Նշենք, որ օգոստոսի 29-ին զորամասերից մեկում սպանվել էր զինծառայող Վլադիմիր Հայրապետյանը։ Վերջինիս սպանելու մեղադրանքով ձերբակալվել է շարքային Սիմոն Մկրտչյանը։