Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ մասնակցելու է մրցույթին:
«ՀԺ»-ն նշում է, որ նրա շանսերը շատ բարձր են գնահատվում, և իշխանական թևում մտավախություն ունեն, որ Ղազարյանի առաջադրման դեպքում Եվրախորհրդում, որտեղ վերջնական ընտրություն են անելու Հայաստանի ներկայացրած 3 թեկնածուների միջև, հենց Ղազարյանին կընտրեն: