Արդեն տևական ժամանակ է, ինչ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է, նրանց թվում կան նաև դպրոցահասակ երեխաներ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը հետաքրքրվել է Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գևորգյանից, թե ինչն է քաղաքացիների հոսպիտալացման պատճառը։
«Ընդամենը հիվանդանոց է հոսպիտալացվել 14 հիվանդ, որից երեքը Քաջարանում է բուժվում, իսկ մյուսները՝ Կապանի բժշկական կենտրոնում։ 11–ից 2-ը դպրոցահասակ են. մի դպրոցի աշակերտներ են և գտնվում են մանկական բաժանմունքում: Իսկ մյուս 9-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Այս պահի դրությամբ դեռ ճշտված չէ սա ինֆեկցիա՞ է, թե՞ ոչ», – ասել է Գևորգյանը։