Հայաստանում սեպտեմբերի 16-ից 20֊ն ընկած ժամանակահատվածում շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։
Oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի՝ ցերեկը կազմելով +24-ից +30 աստիճան։
Երևանում նույն օրերին երեկոյան ժամաերին ամպրոպ են կանխատեսում, կա կարճատև անձրևի հավանականություն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հասնելու է +30-ի, գիշերը կազմելու է +16-+18։