ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կողմ է «Ժառանգություն» կուսակցության օրինագծին, որով առաջարկվում է վերացնել ուսման ընթացքում զինծառայությունից տարկետում ստանալու իրավունքը։ Այս մասին Օհանյանը հայտարարել է այսօր Երևանի պետական համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ տարեկետումը չեղյալ համարելը կօգնի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և հավասար պայմաններ կստեղծի բոլորի համար։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանն իր առաջարկը բացատրում է նրանով, որ ուսման տարկետումը հիմնականում օգտագործվում է «որոշ խավի զավակների կողմից»՝ զինծառայությունից խուսափելու համար: