Ոչ իշխանական քառյակի երեք քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, Հայ Ազգային Կոնգրեսը և Ժառանգությունը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն: Այս մասին հայտնի է դարձել այսօր կայացած խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի հերթական հանդիպումից հետո:
Քառյակի չորրորդ անդամը՝ ՀՅԴ-ն, չի մասնակցի հանրահավաքին այն հիմնավորմամբ, որ մյուսների հետ ունի տարաձայնություններ, օրինակ, իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հարցում, որոնց ՀՅԴ֊ն կողմ է։