Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.55-ին Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Նույն օրն առավոտյան Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում: