Home / Հայաստան / Հայաստանը ԼՂՀ֊ի սահմանին գործող մաքսակետը կարող է ֆորմալ դարձնել․ ռուսաստանցի փորձագետ․ «168 ժամ»

Հայաստանը ԼՂՀ֊ի սահմանին գործող մաքսակետը կարող է ֆորմալ դարձնել․ ռուսաստանցի փորձագետ․ «168 ժամ»

Ցանկացած մարդու համար, որ երբևէ Հայաստանից մեկնել է Ղարաբաղ, հայտնի է, որ սահմանը կա արդեն հիմա և կա վաղուց։ Եվ այնտեղ՝ սահմանին, նստած են սահմանապահներ, և եթե այնտեղ հանկարծ նստի մաքսավոր, որն ուղղակի իր մոտ նշումներ կանի, որ ևս մեկ մեքենա անցավ, ապա դրանով սահմանը ոչ կհայտնվի, ոչ էլ կանհետանա։ «168 ժամ» թերթի թղթակից հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության 1֊ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով օրերս հրապարակված ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը, որից հստակ երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային սահման է գործելու։

Ըստ նրա՝ մաքսակետը պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա, և հենց Հայաստանի լիակատար իրավասության ներքո է՝ այդ մաքսակետի գոյությունը դարձնել ֆորմալ։

«Եվ հիմա էլ Մոսկվայում մենք տեսնում ենք Ղարաբաղի հայտնի արտադրանքները, որոնց վրա որպես ծագման երկիր՝ նշված է Հայաստանը։ Վերջ։ Չկա վեճի առարկա»,֊ նշել է Կոլերովը։

Նա նաև ընդգծել է, որ ԵՄ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում էլ այն տարածվելու էր Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։

Լուսանկարը՝ flickr.com