Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«ՀԺ»֊ն ԲՀԿ֊ական քաղաքապետի արձակուրդն ուշագրավ է համարում այնքանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն) հանրահավաքը, ու հարց էր առաջացել՝ արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:
«Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10֊ի [եռյակի] համապետական հանրահավաքի օրը Հայաստանում», – նշում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում