Home / Հայաստան / Շորժայում վթարից հետո փրկարարներին չեն կանչել․ գնացքը հանքանյութ էր տեղափոխում ոսկու կոմբինատ

Շորժայում վթարից հետո փրկարարներին չեն կանչել․ գնացքը հանքանյութ էր տեղափոխում ոսկու կոմբինատ

Երեկ երեկոյան Շորժա կայարանի մոտ վթարի է ենթարկվել հանքանյութ տեղափոխող գնացքը։ 30 վագոնանոց գնացքի 10 վագոնները շրջվել են։ Epress.am֊ի հարցին ի պատասխան՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ իրենք մանրամասն տեղեկատվություն վթարի մասին չեն կարող հաղորդել, քանի որ նախարարությանն ասել են, որ փրկարարների օգնության կարիք չկա։

Իր այսօրվա համարում «Հրապարակ» օրաթերթը նշել էր, որ վթարի հետևանքով մեծ քանակությամբ հանքանյութ թափվել էր գծերին, իսկ գնացքը Սոթքի ոսկու հանքից շարժվում էր դեպի Արարատի ոսկու կոմբինատ։