Այսօր 00։45֊ի սահմաններում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կործանվել է «Ֆալկոն» մակնիշի մասնավոր ինքնաթիռ, որի միակ ուղևորը և անձնակազմի 3 անդամները մահացել են։ Ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ դե Մարժերին է եղել։
Ինքնաթիռը թռչուղիում բախվել է ձյուն մաքրող մեքենային, որից հետո հրդեհ է բռնկվել։ Վնուկովո օդանավակայանում բոլոր չվերթները դադարեցվել են մինչև 01։40-ը։ Երևան ուղևորվող չվերթների վրա դադարի փաստը չի ազդել․ «Զվարթնոց» օդանավակայան մեկնող վերջին ինքնաթիռը «Վնուկովոյից» մեկնարկել է երեկ 21։55֊ին, իսկ հաջորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է այսօր 11։10-ին։