ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ակտիվ լոբբինգ է անում, որ Կարեն Ճշմարիտյանի հնարավոր հրաժարականից հետո էկոնոմիկայի նախարարությունը միանա ֆիննախարարությանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Իշխանության կուլիսներոմ սա համարում են «գյոռմամիշություն», որովհետև առանց այն էլ այսօրվա Ֆինանսների նախարարությունը ներառում է Հարկային տեսչությունը, Մաքսային կոմիտեն: Բայց սա չի կաշկանդում Գագիկ Խաչատրյանին, և լուրեր կան, թե նա արդեն համոզել է Սերժ Սարգսյանին: Եթե սրան գումարենք, որ Խաչատրյանը պայքարում է նաև փոխվարչապետի պաշտոնի համար, ստացվում է, որ այս քայլերով նա փորձում է դառնալ դե ֆակտո վարչապետ», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում