ՀՀ կառավարությունը չի կարող «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական ՀՀ կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը երկու պատգամավորի առաջարկով դրական կարծիք տալ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է նշված օրենքներում փոփոխություններ կատարել՝ հանելով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:
«Ուստի, վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ, ինչը թույլ կտա ընդունել կշռադատված և հանրորեն ընկալելի ու հիմնավորված որոշում»: