Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները ցանկանում են իրենց արտադրանքի գները հերթական անգամ բարձրացնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ոչ հրապարակային զրույցներում տնտեսվարողները պնդում են, որ իրենք արդեն սկսել են վնասով աշխատել:
Կաթնամթերք արտադրողների խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հումքի գները նույնպես բարձրացել է։
Թերթը զրուցել է «Չանախ» ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանի հետ, ով ասել է, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք թանկացումներ կլինեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում