Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էդգար Ղազարյանին նշանակել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։Նշանակման մասին հաղորդագրությունը ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածվել է 20։30-ին, իսկ դրանից մի քանի ժամ առաջ ՀՀ կառավարության նիստում հայտարարվել էր, որ Ղազարյանն ազատվում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։
Նշենք, որ մամուլում հրապարակվող տեղեկությունների համաձայն, Ղազարյանը խնդիրներ է ունեցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ «Հրապարակ» օրաթերթը դեռևս սեպտեմբերին գրել էր, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Ծառուկյանի խնամին է, Ղազարյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել։