ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը, որը բաղկացած է ընդամենը 2 էջից, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ փաթեթը պետք է ներակայացներ օգոստոսի վերջին, ապա՝ սեպտեմբերի 15-16-ին, ապա՝ սեպտեմբերի վերջին, սակայն այդ ժամկետների մեջ նախարարությունը չի տեղավորվել։
«Փաթեթում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում: Առաջարկվում է զգալիորեն կրճատել աշխատակազմը և առաջին հերթին՝ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին:
Արդյունքում՝ ներկայից 2246 աշխատակցից կարող են գործարանում մնալ 478 աշխատակիցներ: Այս արտոնյալների աշխատավարձի և գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցաառումների իրականացման համար կհատկանցնեն մոտ 365 հազար դոլար: Թե որտեղի՞ց է կառավարությունը հայթայթելու այդ գումարը՝ պարզ չէ», ֊ գրում է թերթը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով իրենց տալ չվճարված աշխատավարձերը։ Ակցիաներից հետո նրանք սովորաբար 1-2 ամսվա գումար են ստանում, թեև նրանց պարտք են մոտ 2 տարվա գումար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում