Վանաձորում հզոր ջերմաէլեկտրակայան կառուցելու ծրագիրը տապալման վտանգի առաջ է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում կատարելով ՀՀ կառավարության իր աղբյուրներին։
Խոսքը մոտ 600 միլիոն դոլարանոց ծրագրի մասին է, որի շրջանակներոմ վրացական «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը Վանաձորում պետք է կառուցի 540 մՎտ հզորությասմբ ՋԷԿ։ Դրա արտադրած էլէներգիան պետք է արտահանվի Վրաստան և սնուցի Սև ծովի ափին հիմնվելիք Անակլիա նավահանգիստը, որտեղ կառուցվելու է ադրբեջանական գազը հեղուկացնող գործարան։ Այս նախագծի շուրջ համաձայնագիրը Հայաստանի և Վրաստանի իշխանությունների կողմից ստորագրվել է այս տարվա օգոստոսին։
Կառավարությունում թերթի աղբյուրները պնդում են, որ ծրագրի հնարավոր տապալման պատճառներից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ այդ հեղուկացված գազը մատակարարվելու է հիմնականում եվրոպական երկրներին, ինչն այդքան էլ դուր չի գալիս Ռուսաստանի իշխանություններին։ Մյուս պատճառն այն է, որ Ադրբեջանին դուր չի գալիս, որ իր գազը հեղուկացվելու է հայկական ՋԷԿ֊ի մատակարարած հոսանքով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ Անակլիա նավահանգստի ծովեզրը