Այսօր Հայաստանի տարածքում՝ հատկապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ և մառախուղ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։ Համաձայն, օդերևութաբանների, Հայաստանի շրանների զգալի մասում տեղումներ են սպասվում նաև նոյեմբերի 1-ին և 3-ին։ Այսօր օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-ից 4-ը Հայաստանում ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիցի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում գիշերը օդի ջերմաստիճանը լինելու է 0-ից ցածր՝ որոշ շրջաններում հասնելով -4֊ի։ Ցերեկը օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում միջինը կազմելու է +5-ից – +13։
Երևանում հոկտեմբերի 31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-ին, 3-ին սպասվում են տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկը ջերմաստիճանը հասնելու է +17-ի, բայց հաջորդ օրերին աստիճանաբար նվազելու է 5-10 աստիճանով։