Երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը կոնկրետ մարդկանց անուններ չի նշում՝ ընդգծելով միայն, որ խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։
Հավաքի մասնակիցները ձևավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար:
«Հրապարակը» ԵՏՄ֊ի անդամակցության պայմանագիրը վավերացնելու մասին զրուցել է «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ընդգծել է, որ ԱԺ֊ում «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում