Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,9 տոկոսով ավելի հարկ է հավաքվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներին։
Թերթը նշում է, որ եթե ուսումնասիրենք առաջին հազար հարկատուների հրապարակված ցանկը, ապա կպարզվի, որ ամենախոշոր 10 հարկատուները նվազեցրել են հարկերը, իսկ վերջին 10 հարկատուները ավել են վճարել մոտ 4,6 տոկոսով։
«Սա ցույց է տալիս, որ հարկային մուտքերի ավելացումը տեղի է ունեցել «փոքր» հարկատուների հաշվին»,-գրում է թերթը: