«Ժառանգություն» խմաբկցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ-ում ներկայացրել է Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է անցնել 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի: Հակոբյանը հիշեցրել է, որ օրինագծի համահեղինակն է ՀՅԴ-ն, և որ նման առաջարկներով հանդես են եկել նաև ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, և վերջերս նաև ՕԵԿ-ը:
Ընտրական օրենսգիրքը քննադատելով՝ Հակոբյանն ընդգծել է մի քանի հիմնահարցեր, որոնք խոչընդոտում են արդար և ազատ ընտրությունների անցկացմանը: Նա թվարկել է խոչընդոտները. քաղաքական կուսակցությունները դերի անբավարար լինելը, ընտրական հանձնաժողովների կազմակերպման թերությունները, բազմակի քվեարկությունների արատավոր պրակտիկան, քվեարկության արդյունքների հաշվարկման և բողոքարկման անկատար համակարգը, նախընտրական հավասար քարոզչության հնարավորություն տալու համակարգի անկատարությունը, նախընտրական միջոցների վրա ծախվսած գումարների վերահսկման համակարգի անկատարությունը։
Անդրադառնալով ընտրողների ցուցակների հրապարակման անհրաժեշտությանը՝ Հակոբյանն ընդունել է, որ Վենետիկի հանձնաժողովի մեկնության համաձյան, այնտեղ, որտեղ կա կրոնական և ռասայական խտրականություն, ցուցակների հրապակարումը կարող է լարվածություն առաջացնել:
«Բայց մենք բոլորս գիտենք, չէ, որ Հայաստանում չկա կրոնական և ռասայական խտրականություն», – ասել է Հակոբյանը: