ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում 1 միլիարդ դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Այդ գումարը ծախսվելու է ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր համակարգի ներդրման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, նման անհրաժեշտություն է առաջացել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունից հետո։
Նշենք, որ եթե Ազգային ժողովը վավերացնի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից։