Նոյեմբերի 19-ից 21-ը Հայաստանի տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Համաձայն օդերևութաբանների, օդի ջերմաստիճանը Հայաստանում նոյեմբերի 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով՝ կազմելով +4-+10։
Երևանում նոյեմբերի 19-ից 21-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն լինի: Նոյեմբերի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մինչև նոյեմբերի 23-ը օդի ջերմաստիճանը ցերեկը հասնելու է +13֊ի, ապա նվազելու է մինչև +10։