Մոսկվայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը հակամարտություն է յուրայինների միջև։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի խոցման միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին:
Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանին խոցելու հայկական ուղղաթիռը և ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում: Նրա կարծիքով՝ Հայաստանում ընդհանրապես սխալ են ընկալում Կրեմլի քաղաքականությունը՝ մտածելով, թե միայն Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը:
«Սկզբունքորեն Ադրբեջանը ձեռնտու է Ռուսաստանին՝ որպես սպառազինության նշանավոր շուկա, բայց Մոսկվան Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում է երկրներ, որոնց վրա ունի հավասար ազդեցություն: Եվ Մոսկվայի համար դա հակամարտություն է յուրայինների միջև: Սա է խնդիրը, և երբեմն սա չեն հասկանում Երևանում, ասում են՝ ինչպե՛ս թե, չէ՞ որ մենք ձեր ռազմավարական գործընկերն ենք, ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ամենևին այդպես չէ: Ստացվում է, որ Մոսկվայի համար յուրաքանչյուր երկիր կարևոր է, առավել ևս ներկայիս իրավիճակում, երբ իրական դաշնակիցներն այդքան էլ շատ չեն»,- նշել է Կարավաևը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում