Այսօր Ազգային ժողովը 5 ձայնի տարբերությամբ՝ 59 դեմ, 54 կողմ, 4՝ ձեռնպահ, մերժել է ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու մասին ոչ իշխանական ուժերի բերած նախագիծը, որով առաջարկվում էր անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի:
Օրինագծին դեմ են քվեարկել միայն ՀՀԿ֊ական պատգամավորները:
Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: