Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, մրրիկ է Ապարանի տարածաշրջանում, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Դեկտեմբերի 2-ի, ժամը 09:30-ի դրությամբ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Սելիմի (Վարդենյաց) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: