Դեկտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագգրով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար։ Այսպիսով, իրականացվել է ավելի վաղ հայտարարված երկու նախարարությունների միավորելու ծրագիրը։ Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորանշանակ նախարարին ներկայացրել է տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներին։
Հանդիպման ժամանակ նա նաև հայտարարել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից, և, քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում: