Home / Հայաստան / Երևանում կքննարկեն Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հումանիտար համագործակցության հեռանկարները

Երևանում կքննարկեն Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հումանիտար համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 13-ին Երևանում կանցկացվեն քաղաքացիական լսումներ՝ «Հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարները Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի համար» թեմայով: Միջոցառման կազմակերպիչը Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնն է (Վրաստան):

Միջոցառմանը մասնակցելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսիայից։

Զեկույցներով հանդես կգան՝ Ռոին Ագրբա, լրագրող, պատմաբան (Աբխազիա), Ալան Պարաստաև, անկախ փորձագետ, բլոգեր (Հարավային Օսիա), Դմիտրի Ավալիանի, «Թաբուլա» ինտերնետ հրատարակչության և հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան (Վրաստան):

Միջոցառումն անցկացվում է COBERM ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վերահսկողությամբ:

Լսումներն անցկացվելու են դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին՝ Երևանի «Իմպերիալ Փելըս»

հյուրանոցում: