Home / Հայաստան / Իրաքի եզդիները օգնություն են խնդրում այլ երկրների եզդիական համայնքներից

Իրաքի եզդիները օգնություն են խնդրում այլ երկրների եզդիական համայնքներից

Իրաքում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարող եզդիներին պետք է ոչ միայն հումանիտար օգնություն, այլև զենք՝ պայքարելու և իրենց կյանքերը փրկելու համար: Այս մասին ահազանգել է «Շանգալի պաշտպանության միավորում» ջոկատի հրամանատար Հեյդար Շաշոն՝ դիմելով տարբեր երկրներում եզիադական համայանքներին, այդ թվում նաև Հայաստանում գործող «Սինջար» եզդիների ազգային միավորմանը: «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազիի փոխանցմամբ՝ ջոկատը Իրաքում պաշտպանում է մոտ 10.000 եզդի փախստականների:

«Այս պահին մեզ համար դժվար է, քանի որ չկա անհրաժեշտ տեսակի և քանակի զենք-զինամթերք, և մենք ստիպված ենք կռվել այն ամենով, ինչ կա մեր ձեռքի տակ և այն ամենով ինչ վերցնում ենք սպանված ահաբեկիչներից: Կան տղաներ, որ անգամ կոշիկ չունեն և ստիպված են հագնել սպանված ահաբեկիչների կոշիկները: Մեր վրա է նաև 10 000 ավել եզդի փախստականների սննդի և կացարանի խնդիրների լուծուման֊հարցը, որը բավական ծանրացնում է ջոկատի վիճակը»,- օգնություն խնդրելով՝ նամակում իրավիճակը նկարագրել է հրամանատար Շաշոն:

Նա տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 10-ին եզդի զինվորականները Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում կարողացել են հակահարձակման անցնել և ոչնչացնել 8 ահաբեկչի:

Հեյդար Շաշոն «Սինջարին» փոխանցել է նաև հաշվեհամար, որի վրա հնարավոր է եզդիների աջակցելու համար գումար փոխանցել։

Kasim Schesho Ezidi e.V

IBAN :DE 11 250 501 8009 102 660 42

BIC : SPKHDE2HXXX

Verwendungszweck:

Hilfe für Shingal

Լուսանկարում՝ հրամանատար Շաշոյի ջոկատի մարտիկները