հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանից փորձում են վրեժխնդիր լինել՝ քրեական գործը «վերակենդանացնելով»․ «Ժողովուրդ»

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանից փորձում են վրեժխնդիր լինել՝ քրեական գործը «վերակենդանացնելով»․ «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Ըստ թերթի տեղեկությունների՝ հաղորդման հեղինակը «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը:

«Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին: «Ժողովուրդը» սեպտեմբերի 25–ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի և Պետրոսյանի միջև գույքային վեճ կա: Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմությունից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել՝ փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»։ Ներկայումս ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, և նյութեր են նախապատրաստվում», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում